BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երևանում է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարը

Երևանում է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարը
16.03.2016 | 19:06

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Սևծովյան տնտեսական հանձնաժողովի Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի շրջանակում Հայաստան այցելած ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևին: Խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ը, որի գործունեության ձևաչափը միտված է տնտեսական համագործակցության ամրապնդմանը, լավագույն հիմքն է ժողովուրդների միջև վիճելի խնդիրների քննարկման և լուծման համար, տարածաշրջանային համագործակցության շնորհիվ է միայն հնարավոր փոխադարձ վստահության դաշտ ձևավորել, որը հիմք կարող է հանդիսանալ նաև քաղաքական երկխոսության համար: Տիկին Նաղդալյանը կարևորել է ՍԾՏՀ ԽՎ-ի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման համար ներդրումները խթանելու և ընդլայնելու անհրաժեշտություն կա, հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ-ի հանձնաժողովի նիստի աշխատանքներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նիստում քննարկվելու են փախստականներին և միգրացիային վերաբերող հարցեր, որոնք այսօր մարտահրավեր են ողջ մարդկության համար:
Ասաֆ Հաջիևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ՍԾՏՀ ԽՎ-ի աշխատանքները և հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի ՍԾՏՀ ԽՎ-ի հռչակագիրը, որն արտահայտում է կատարված փոփոխությունները: ԱԺ փոխնախագահը նշել է, որ կծանոթանա հռչակագրի դրույթներին և կքննարկի հարցը ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:
Ասաֆ Հաջիևը ադրբեջանցի է, նախկինում գլխավորել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակությունը, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ է, ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել անցած տարի:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ